ԱՄՆ-Չինաստան առևտրային առճակատման վերաբերյալ պայմանավորվածությունների առաջին փուլը համաձայնեցվելու է առաջիկա շաբաթների ընթացքում: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Իրականում ամենախոշոր պահը թարգմանությունն է: Գործարքը պատրաստ է: Սակայն թարգմանությունը չափազանց կարևոր է»:
Առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչն ավելի վաղ հաստատել էր, որ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Թրամփը համաձայնել է հրաժարվել չինական ապրանքների համար մաքսատուրքերի բարձրացումից: Ամերիկյան կողմը հույս ունի, որ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան 2 տարում Չինաստան ամերիկյան ներմուծման ծավալը մեծացնել 200 մլրդ դոլարով, ինչպես նաև կրճատել ԱՄՆ առևտրային պակասորդի չափը: