Ադրբեջանի սոցիալական ցանցերում նոր հիստերիա է բարձրացել: Պատճառն այս անգամ դպրոցներում հայտնված գլոբուսներն են: Աշակերտներն ու ուսուցիչները նկատել են, որ այդ գլոբուսների վրա Արցախն ու Նախիջևանը պատկերված են Հայաստանի կազմում:
Հետաքրքրական է, որ գլոբուսներն արտադրված են Չինաստանում, ինչն առաջ է բերել ոչ միանշանակ մեկնաբանություններ նույնիսկ իշխանական շրջանակների կողմից:
Լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը և կրթության նախարարությունը պետք է պատասխանատվության կանչվեն՝ նման «սադրանք» թույլ տալու համար: