ԱՄՆ պետքարտուղարությունը արձագանքել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին՝ նշելով, որ ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել:
«Սենատի 150 բանաձև. վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել: Մեր հայացքներն արտահայտված են այդ հարցով ԱՄՆ նախագահի՝ այս տարվա ապրիլին արած հայտարարության մեջ»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության
հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: