Վրաստանում բանակցության երրորդ փուլում իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության չեն հասել բազմամանդատ ընտրական շրջանի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն՝ տեղեկացնելով, որ իշխանության ներկայացուցիչներն ընդդիմությանը ներկայացրել են այն փաստարկները, որոնց պատճառով բազմամանդատ ընտրական շրջան ստեղծելու մասին նախաձեռնության իրականացումը, իշխանության կարծիքով, խնդիրներ կառաջացնի:
Ընդդիմության ներկայացուցիչ Գիորգի Վաշաձեն էլ պարզաբանել է, որ իշխանությունը նույնպես ցանկանում է ընտրակարգի փոփոխություն կատարել, սակայն կոնկրետ դիրքորոշում չի հայտնում: Իշխանությունը ժամանակ է պահանջել, որպեսզի վերջնականապես ձևավորի իր առաջարկությունն ընտրակարգի վերաբերյալ:
Բանակցության հերթական փուլը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին: