Կարի արտադրամասի գործարկումը սահմանամերձ Ազատամուտում ամենասպասված լուրն է: Նաև՝ առաջին խոշոր ներդրումը համայնքում:
Շինարարությունը սկսվել է 2 ամիս առաջ, իսկ արտադրամասը կգործի Ամանորի նախաշեմին՝ ընդլայնման հեռանկարով: Ձեռնարկի հեղինակը վստահ է, որ աշխատուժի և սպառման հետ կապված խնդիրներ չեն լինի: