Դեկտեմբերի 11-ին կայացած պատրիարքական ընտրություններով ավելի քան 10 տարվա դադարից հետո հայկական համայնքն այլևս հոգևոր առաջնորդ ունի: 2008-ին Պոլսո 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մոտ անբուժելի հիվանդություն հայտնաբերվեց, որից հետո 2010-ին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ընտրվեց Պատրիարքի փոխանորդ: Եվ այժմ, երկարատև դադարից հետո Պոլսո հայկական պատրիարքական աթոռն այլևս թափուր չէ: