Թուրքական Anadolu գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ը ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիսարևելյան և արևելյան նավթային հանքավայրերի տարածքներում: Պենտագոնը ԱՄՆ զինված ուժերը Իրաքից տեղափոխում է Հասաքե, Դեյր Զոր և Ռաքքա նահանգների այն մասերը, որոնք վերահսկում են քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը: ԱՄՆ զինտեխնիկան Սիրիա է մտնում իրաքյան սահմանից: