Վաշինգտոնն արձագանքել է Թուրքիայում ամերիկյան ռազմաբազաները փակելու մասին նախագահ Էրդողանի հայտարարությանը: Պենտագոնը նշել է, որ Թուրքիայում իր ռազմական ներկայությունը խորհրդանշում է Անկարայի հետ երկար տարիների համագործակցությունն ու ՆԱՏՕ-ի դաշնակցի պաշտպանությունը: «Նախարարությունը ջանքեր է գործադրում այդ հարաբերությունները պահպանելու համար, միաժամանակ խրախուսում է, որ Թուրքիան ավելի կառուցողական քաղաքականություն վարի С-400-ի, Սիրիայի և այլ հարցերի շուրջ, որտեղ կան տարաձայնություններ», հայտնում է ТАСС գործակալությունը:
Խոսքը վերաբերում է Ինջիրլիք բազային, որը գտնվում է Սիրիայի հետ սահմանի մոտ և վերջին տարիներին ակտիվորեն ներգրավված է եղել Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի գործողություններում: Ենթադրվում է, որ այստեղ մարտավարական միջուկային զենք կա:
Մյուսը Կուրեջիք բազան է, որը գտնվում է իրանական սահմանի մոտ, ուստի մեծ նշանակություն ունի Իրանում ռազմական գործունեությանը հետևելու հարցում: