Լոնդոնը կանգնած է նոր խնդրի առաջ: Շոտլանդիայի առաջին նախարար, ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Ստերջենը զգուշացրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որ Լոնդոնը չի կարող պահել Շոտլանդիան որպես Միացյալ Թագավորության մի մաս՝ շոտլանդացիների կամքին հակառակ: Այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության վերաբերյալ հանրաքվեում Շոտլանդիայի ժողովուրդը, ի տարբերություն բրիտանական այլ շրջանների, չաջակցեց Brexit-ին, և Նիկոլա Ստերջենը հանդես եկավ նոր հանրաքվեի առաջարկով, որը տարածաշրջանի ղեկավարը մտադիր էր կազմակերպել մինչև 2021-ը:
Վարչապետ Ջոնսոնն էլ հետևողականորեն հայտարարում է, որ Շոտլանդիայի անկախության համար 2014 թվականին անցկացված հանրաքվեն, որի ժամանակ մասնակիցների 55 տոկոսը դեմ էր անկախությանը, արդեն պատասխանել է բոլոր հարցերին, և կրկնակի հանրաքվեն բացառվում է: