Ղազախստանում կարծես թե ավանդույթ է դառնում քաղաքների անվանափոխությունը: Մայրաքաղաք Աստանան դարձավ Նուր-Սուլթան, խորհրդային տարիներին հայտնի Ալմա-Աթան էլ վերափոխվեց Ալմաթիի: Նախկին մայրաքաղաքի անունը, սակայն, դարձյալ ղազախ հանրության ուշադրության կենտրոնում է, քաղաքը ցանկանում են վերանվանել Ալմա-Աթա:
Պարզվում է՝ երկուսն էլ նույնն են, բայց առաջինը ղազախական տարբերակն է, երկրորդը՝ ռուսական: Քաղաքական շատ գործիչներ այս թեման համարում են մարդկանց իրական խնդիրներից շեղելու միջոց, ինչը նաև պառակտում է առաջացնում հասարակության մեջ: