Տավարաբուծության զարգացման աջակցության ծրագրով Հայաստան է ներկրվել գերմանական մաքրացեղ երինջների առաջին խմբաքանակը:
Ի դեպ, կառավարության ծրագրի հաստատումից հետո բանկերն արդեն 300 գլուխ մաքրացեղ երինջների ներկրման հայտ են հաստատել: Բայց ծրագիրն, ընդհանուր առմամբ, տարեկան շուրջ 1,600 գլուխ տոհմային կենդանիների ֆինանսավորում է ենթադրում: Այնպես, որ՝ անելիք դեռ շատ կա: