Լիբանանում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Գիշերը Բեյրութի կենտրոնում ոստիկանությունը ցուցարարներին ցրելու նպատալով կիրառել է արցունքաբեր գազ:
Փողոցային բախումների երկրորդ գիշերվա ընթացքում կան տասնյակ վիրավորներ: «Մենք չենք հեռանալու» կարգախոսը հուշում է, որ բողոքի վերսկսված ակցիաները դեռ շարունակվելու են՝ չնայած ուժայինների վերջին օրերի ցուցաբերած կոշտ արձագանքին: