Թբլիսիում տեղի է ունեցել Վրաստանի ընդդիմություն-իշխանություն երկխոսության երրորդ փուլը, որին ներկա է եղել Վրաստանում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը: Չնայած հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության չեն եկել, դեսպանի բնորոշմամբ՝ այն անցել է կառուցողական մթնոլորտում: Բոլորն ընդունել են, որ Վրաստանի ընտրական համակարգը փոփոխության կարիք ունի, ինչն ըստ դեսպանի՝ կնպաստի երկրում ժողովրդավարության զարգացմանը: