Շիրակի մարզում անասնապահական և գյուղատնտեսական նոր ծրագրերից շատ քիչ են օգտվում: Այդ պատճառով էլ կազմակերպված աշխատաժողովի ընթացքում մանրամասն ներկայացվեցին կառավարության կողմից հաստատված բոլոր ծրագրերը, դրանցից օգտվելու կարգը:
Հատուկ ընդգծվեց, որ գյուղաջակցության ծրագրերով առաջնությունը տրվում է երիտասարդներին, որպեսզի նրանք մնան գյուղում և չարտագաղթեն: