Հայաստանը գտնվում է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև, հետևաբար ռազմավարական նշանակություն ունի: 2018 թվականի ապրիլի թավշյա հեղափոխությունից ի վեր նոր կառավարությունը արդիականացնում է երկիրը և պայքարում է կոռուպցիայի դեմ: Նիդեռլանդները կարող է աջակցել այս գործընթացին: Ներկայումս Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ Նիդեռլանդները դեսպանատուն չունի: Երևանում դեսպանատուն հիմնելու ցանկություն է հայտնել նաև այդ երկրի Ներկայացուցիչների պալատը, նշված է Նիդեռլանդների ԱԳՆ կայքում: