Երևանի ավագանին նիստը սկսեց քաղաքի կանաչաապատման խնդրից: Հայտարարվեց, որ կկազմավորվի համայնքային մեկ հիմնարկ՝ Կանաչապատման ու շրջակա միջավայրի պահպանության կենտրոն:
Փոխքաղաքապետը պնդեց, որ այդ դեպքում աշխատանքն ավելի լավ կկանոնակարգվի, և ռեսուրսները չեն վատնվի: Ընդդիմությունն էլ ընդվզեց՝ ընդգծելով, որ նման մոտեցումը ելնում է պլանային կառավարման համակարգի տրամաբանությունից: