2019 թվականի ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
ԶՈՒ ԳՇ պետը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին, եղել զորակոչիկների դիմավորման ու ընդունման կետում, բուժզննման, հանդերձավորման սենյակներում և վիճակահանության սրահում, դիտարկել հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության իրականացման կարգը:
Արտակ Դավթյանը զրուցել է զինակոչիկների և նրանց ծնողների հետ, խաղաղ
ծառայություն մաղթել զինված ուժերի շարքերը համալրող երիտասարդներին:
Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ, հորդորել անել առավելագույնը` ձմեռային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով: