Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:
«Համոզված եմ, որ հայ-ղազախական համագործակցությունը կշարունակի հետևողականորեն զարգանալ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- նշվում է նախագահի ուղերձում:
Արմեն Սարգսյանը Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:
«Անկախության հռչակումից ի վեր Ղազախստանը նշանակալի հաջողությունների է հասել՝ իր արժանի տեղը զբաղեցնելով միջազգային ասպարեզում: Համոզված եմ, որ ընդհանուր պատմության և ամուր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցությունը կշարունակի հաջողությամբ զարգանալ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով»,- ասվում է նախագահ Սարգսյանի ուղերձում: