Դեկտեմբերի 16-ին Արցախի Հանրապետություն են ժամանել Հայաստանի և Արցախի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները՝ ՀՀ ԱԺ նախագահ, հանձնաժողովի համանախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։
Ստեփանակերտի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ ՀՀ ԱԺ պատվիրակությանը դիմավորել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։
Պատվիրակությունն Արցախում է դեկտեմբերի 17-ին նախատեսվող՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու ծրագրի շրջանակում։