Երևանի ավագանին այսօրվա նիստում հավանություն տվեց Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի տեղադրման հարցին: Արձանը կտեղադրվի Երևանի Հյուսիսային պողոտայում:
Արձանի գաղափարի համար հիմք է հանդիսացել ԿԳՄՍՆ-ի գրությունը, որի համարձայն՝ արձանի ձուլման և տեղադրման աշխատանքները պետք է իրականացվեն նախարարության միջոցներով:
Քանդակի տեղադրման որոշմանը կողմ է նաև ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: