ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման բարձր է գնահատել կանանց դերը կառավարման համակարգում: Նրա համոզմամբ՝ եթե աշխարհի բոլոր երկրներում կանայք ղեկավարեին, կենսամակարդակն ավելի բարձր կլիներ:
Սինգապուրում ունեցած ելույթում նա նշել է, որ կանայք, իհարկե, կատարյալ չեն, բայց «տղամարդկանցից ավելի լավն են»: Օբամայի կարծիքով՝ աշխարհում խնդիրների մեծ մասը ստեղծում են տարեցները, հիմնականում` տղամարդիկ, որոնք կառչած են իշխանությունից:
Սպիտակ տունը լքելուց հետո Օբաման կնոջ հետ հիմնադրամ է ստեղծել՝ օգնելու սկսնակ քաղաքական առաջնորդներին ամբողջ աշխարհում: