Ռոբերտ Քոչարյանը դեռ «Իզմիրլյան» բժշկական կենտրում է: Վերջին 4 օրերին նա հետազոտվում է բժշկական կենտրոնում և, ըստ բժիշկների, կախված ախտորոշման արդյունքից, հայտնի կդառնա՝ այսօր նրան դուրս կգրեն թե ոչ:
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է դեկտեմբերի 12-ից։
1lurer.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նրա առողջական վիճակի մասին մանրամասներ չհաղորդեց, միայն ասաց, որ Քոչարյանն այսօրվա դատական նիստին մասնակցելու ցանկություն չունի:
Վերաքննիչ քրեական դատարանի նիստը նշանակված է այսօր՝ ժամը16:30-ին: Սա նոր կազմով առաջին նիստն է, գործը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին: Նախորդ դատական նիստում դատավոր Մխիթար Պապոյանը բավարարել էր դատախազների միջնորդությունը և ինքնաբացարկ հայտնել: