Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանման ՊՈԱԿ-ի ստեղծման հիմնական նպատակը քաղաքի համար առաջնահերթ խնդիրների արդյունավետ լուծումն Է: Կանաչապատման, շրջակա միջավայրի պահպանման խնդիրների լուծումը չի կարելի ակնկալել մի քանի ամսվա ընթացքում: Աշնան սկզբից ի վեր մայրաքաղաքի տարբեր համայնքներում ծրագրեր են իրականացվում, սակայն դրանք տեսանելի կդառնան 2-3 տարուց ոչ ավելի շուտ, նշում են համայնքային կառույցի ստեղծման կողմնակիցները: Իսկ շրջակա միջավայրի մաքրման և պահպանման ծրագրերի իրականացման համար ավելի երկար ժամանակ է պահանջվում: