Քննչական կոմիտեն ավարտել է «Հայփոստ» ընկերության ավագ օպերատորի կողմից պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը, նրան առաջադրվել է մեղադրանք:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ «Հայփոստ» ընկերության ավագ օպերատորը կենսաթոշակի վճարման ցուցակում ստորագրել է բնակության վայրից բացակայող՝ Ալավերդի քաղաքի բնակչի անվան դիմաց, յուրացման եղանակով հափշտակել 91 հազար դրամ կենսաթոշակը և օգտագործել իր անձնական կարիքների համար: Աշխատակիցը պետությանը պատճառած վնասն ամբողջությամբ վերականգնել է: