2020 թվականին Հայաստանում հնարավոր է՝ գործի հայկական նոր ավիաընկերություն: Այդ մասին լրագրողներին ասել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Նա նշել է, որ մեկ ընկերություն արդեն դիմել է, ներկայումս ուսումնասիրվում են փաստաթղթերը: