Պոլսի նորընտիր պատրիարք Սահակ Մաշալյանը քննադատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԱՄՆ Սենատի բանաձևը։ «Սաբահ»-ի հետ զրույցում Մաշալյանը Սենատի բանաձևը որակել է որպես անբարոյական քայլ, քանի որ այն ուղղված է Հայկական հարցի միջոցով Թուրքիային անկյուն քշելու համար:
«Որպես հայ՝ մենք վշտացած ենք, որ այն տառապանքը, որ տեղի է ունեցել այս հողերում 100 տարի առաջ, օգտագործվում է օտար պետությունների խորհրդարանների կողմից որպես ռազմավարական, տնտեսական, քաղաքական ճնշման գործիք»,- ասել է Պոլսո հայոց պատրիարքը:
Մաշալյանը հույս է հայտնել, որ Թուրքիայի ժողովուրդը ինքը կկարողանա լուծել այդ հարցը, և Թուրքիան ու Հայաստանը կկարողանան բարելավել հարաբերությունները։