Մեծ Բրիտանիան կարող է հրաժարվել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու մտադրությունից: Այս մասին հայտարարել է Ասանժի փաստաբան Աիտոր Մարտինեզը:
Ըստ նրա՝ բրիտանական իշխանությունների համար նման որոշման հիմք կարող է դառնալ լրտեսության գործի հետաքննությունը, որ սկսվել է Իսպանիայում: Ըստ գործի տվյալների՝ 2012-2018 թվականներին Լոնդոնում Էկվադորի դեսպանությանն անվտանգության ծառայություններ մատուցած մի իսպանական ընկերություն վերահսկել է Ասանժին և հավաքված ողջ տեղեկատվությունը փոխանցել ԱՄՆ հետախուզական ծառայություններին:
Փաստաբանը РИА Новости-ին հայտնել է, որ ընկերության աշխատակիցներն, իբր, դեսպանատան հրդեհամարման սարքերում բարձրախոսներ են տեղադրել, պատճենել դեսպանության այցելուների անձը հաստատող փաստաթղթերը և վերահսկել նրանց էլեկտրոնային սարքերը: