Սուդանի դատարանը երկու տարվա ազատազրկման է դատապարտել երկրի նախկին նախագահ Օմար ալ Բաշիրին: Նա մեղավոր է ճանաչվել ֆինանսական խարդախությունների, կոռուպցիայի ու փողերի լվացման համար:
Սուդանում ամիսներ շարունակվող հակակառավարական համազգային բողոքի ակցիաների ու խռովությունների արդյունքում Օմար ալ Բաշիրն ապրիլին պաշտոնանկ է արվել ու կանգնել դատարանի առաջ: Նրա տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 130 մլն դոլարին համարժեք արտարժույթ: