Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանն ընդունել են Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:
Հանդիպումը նախաձեռնած Թիան Էրլունը շնորհակալություն է հայտնել Հայաստանի խորհրդարանին «ՀՀ Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու համար և նշել, որ այն կնպաստի մասնավորապես, զբոսաշրջիկների թվի ավելացմանը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության օրակարգին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր, արձանագրել մի շարք ոլորտներում փոխգործակցության դինամիկան, կարևորել խորհրդարանական ձևաչափով գործակցության խորացումը:
Անդրադարձ է կատարվել երկու խորհրդարանների համանուն հանձնաժողովների համագործակցության հեռանկարներին, կարևորվել փոխայցերը:
Դեսպանը ներկայացրել է իր երկրի զարգացման դինամիկան, ռազմավարությունը և արտաքին քաղաքական առաջնահերթությունները:
Կողմերն անդրադարձել են նաև տնտեսական բնագավառում փոխգործակցության զարգացմանը: