ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը ողջունել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը:
«Եթե մենք անցյալն ամբողջությամբ չընդունենք, ապա «այլևս երբեք» բառերը կկորցնեն իրենց իմաստը: Փաստերը պետք է նույնքան հստակ ու համոզիչ լինեն ինչպես ապագա սերունդների, այնպես էլ նրանց համար, որոնց հիշողությունները մռայլված են ողբերգությամբ»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը, որը ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը: