Թիֆլիսահայ բարերար Միքայել Արամյանցի՝ Ախթալայի հոյակերտ դղյակը տարիների ընթացքում անուշադրության է մատնվել: Շինությունը Հայաստանի անկախացումից և սեփականաշնորհման գործընթացից հետո դարձել է մասնավոր սեփականություն, իսկ սեփականատերերը հոգատար ու սրտացավ չեն եղել: Այժմ պետությունը հանդես է եկել հիրավի արժեքավոր ու պատմություն ունեցող ամառանոցը գնելու նախաձեռնությամբ: