Ոստիկանությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։
Ներկա էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, վետերաններ, 30 և ավելի տարի ծառայության մեջ գտնվող ոստիկաններ։
Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը կարևորել է կյանքի մեծ մասը հանցագործության դեմ պայքարին և հասարակական կարգի պահպանությանը նվիրած գործընկերների աշխատանքը։
Բարեխիղճ ծառայության, 30 և ավելի տարի ծառայության մեջ գտնվող բազմաթիվ ոստիկաններ ու վետերաններ պարգևատրվեցին մեդալներով, կոչումներով, կրծքանշաններով ու պատվոգրերով։
Պարգևատրման արարողությունից հետո ոստիկանության պետի պաշտոնակատարը հայտարարել է, որ տոնական և նախատոնական օրերին հասարակական անվտանգության պահպանման նպատակով ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության։
Քննարկվել են նաև ոստիկանության ծառայությանը, կարգապահությանը, իրավապահ մյուս կառույցների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր։