Թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական ուժը առաջնահերթություն է հռչակել կոռուպցիայի դեմ պայքարը: Այդ ուղղությամբ ձեռքբերումները նկատելի են: Վարչապետ Փաշինյանը բազմիցս կրկնել է, որ Հայաստանում այլևս չկա համակարգային կոռուպցիա, բայց դա չի նշանակում, որ չկան կոռուպցիոն դրսևորումներ: Կառավարությունը վճռական է տրամադրված, որպեսզի մեր երկրում կոռուպցիան լրիվ արմատախիլ արվի։ Տեսանյութում երևացող անցորդներն ու ոստիկանները կոռուպցիայի հետ կապ չունեն: