«Հըզբոլլահի» առաջնորդ շեյխ Հասան Նասրալլան կրկին սպառնացել է Իսրայելին՝ հայտարարելով, որ եթե Իսրայելը «սխալ թույլ տա», «Թել Ավիվը կկործանվի»:
Այդ մասին «Հըզբոլլահի» առաջնորդը հայտարարել է լիբանանյան բարձրաստիճան հրամանատարների և համախոհների հետ հանդիպման ընթացքում՝ փոխանցում են Ynet-ն ու Walla գործակալությունը:
Անդրադառնալով Իրանին՝ շեյխ Նասրալլան ընդգծել է, որ Իրանն իրավունք ունի արձագանքել իր դեմ ձեռնարկվող ագրեսիվ հարձակումներին, և շատ տրամաբանական է, որ «եթե ինչ-որ մեկը հարվածի Իրանին, Թեհրանն էլ անպատասխան չթողնի»:
Քննարկելով Լիբանանում տիրող քաղաքական ճգնաժամը, Հասան Նասրալլան նկատել է, որ բողոքի ակցիաներն ակտիվացան հատկապես Լիբանանի նախկին վարչապետ Սաադ ալ-Հարիրիի պաշտոնաթողությունից հետո:
Պարզ չէ՝ այդկերպ Հարիրին գնահատվե՞լ, թե՞ անարգանքի սյունին է գամվել՝ հաղորդում է Ynet-ը: