Բելգիական Ալստ քաղաքի կառնավալը հանվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակույթի ժառանգության ցանկից: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքէջում:
Որոշման պատճառը 2019-ի մարտին կառնավալում դրսևորված հակահրեականության դրսևորումներն են եղել:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության ներկայացրած առաջարկի հետ կապված՝ հանձնաժողովը որոշում կայացրեց, հիմնվելով այն փաստի վրա, որ ռասիստական և հակահրեական երևույթների պարբերաբար կրկնությունն անհամատեղելի է 2003 թվականին ընդունված Կոնվենցիայի հիմնարար սկզբունքների հետ»,- ասվում է հայտարարության մեջ: