Գինեսի բազմակի ռեկորդակիրներ մոսկվաբնակ հայ աթլետներ Մանվել Մամոյանն ու Ահարոն Վիրաբյանը գետնից հրում վարժություն կատարելով նոր ռեկորդ են սահմանել: Այս անգամ Մանվել Մամոյանը գլխիվայր հրում է կատարել 18.150 կգ հավելյալ ծանրությունով: Մարզիկը մեկ րոպեում կարողացել է 16 հրում կատարել: Պարապմունքների ժամանակ նրան հաջողվել է կատարել մինչև 23 հրում:
Ահարոն Վիրաբյանը նույնպես ռեկորդ է սահմանել՝ մեկ րոպեում 82 անգամ գետնից հորիզոնական հրում կատարելով 18.150 կգ հավելյալ ծանրությունով:
Հայ մարզիկների նպատակն է Գինեսի ռեկորդի վկայականը ստանալ մինչև տարեվերջ: