Մի քանի օրվա ընթացքում Հորդանանից ու Լիբանանից Սիրիա է վերադարձել մոտ 900 սիրիացի փախստական: Այս մասին հայտնում է հակամարտող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժի վերահսկման ռուսական կենտրոնը:
«Անցած օրերի ընթացքում արտասահմանից Սիրիա է վերադարձել 889 փախստական, այդ թվում Լիբանանից (125 կին և 213 երեխա), Հորդանանից (142 կին և 241 երեխա)»:
Կենտրոնի տվյալներով` Սիրիայի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումները մեկ օրում ականազերծել են 1.8 հա տարածք: Մասնագետները ոչնչացրել են 27 պայթուցիկ սարք: