Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին այս տարվա ամենամեծ եկամուտն ունեցած մարզիկն է: Այս մասին հայտնում է Forbes ամսագիրը:
2019 թ. Մեսսիի եկամուտը կազմել է 127 մլն դոլար: Մեսսիին հաջորդում է Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն՝ 107 մլն դոլար: Երրորդ տեղում Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն է, որն այս տարի ունեցել է 105 մլն եվրո եկամուտ:
Եկամտի հաշվարկի ժամանակ Forbes-ը հաշվի է առել մարզիկների աշխատավարձը, պարգևավճարները, մրցանակները, բոնուսները և գովազդային պայմանագրերը: