Մեծ Բրիտանիայի խորհրդարանում լիակատար հաղթանակ տանելուց հետո երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը սկսել է կառավարության նոր կաբինետի ձևավորման գործընթացը: Նա հայտարարել է, որ պահպանողականների հաղթանակը Միացյալ Թագավորությանն ավելի կմոտեցնի Brexit-ի բանակցություններին, հետևաբար՝ լայն հնարավորություն կընձեռվի եվրոպական ապահարզանի համար:
Թեպետ վարչապետ Բորիս Ջոնսոնի կուսակցությունը հաղթել է խորհրդարանի արտահերթ ընտրություններում, շատ բրիտանացիներ նրան չեն ընդունում որպես իրենց վարչապետի ու բողոքի ցույցեր են կազմակերպում: