Հյուսիսային Կորեան հայտարարել է հերթական խոշոր փորձարկման մասին: Պաշտոնական Փհենյանն առայժմ մանրամասներ չի հրապարակել: Սակայն ստացված տեղեկությունների համաձայն` խոսքը հրթիռային շարժիչի փորձարկման մասին է:
Փորձարկմանը ներկա է եղել անձամբ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը: Ի դեպ, երկրի ղեկավարը նախկինում մի քանի անգամ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Բանակցությունների թեման առնչվել է հյուսիսկորեական հրթիռային ծրագրի սառեցմանը: Կողմերը դեռևս համաձայնության չեն եկել: Ակնկալվում է, որ նոր բանակցությունները կարող են մեկնարկել մինչև տարեվերջ: