Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Խանտի Մանսիյսկում անցկացվող «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարում:
Բրոնզե մեդալակիր են դարձել Արթուր Ղազարյանը (57 կգ) և Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների փոխչեմպիոն Անի Հովսեփյանը (69 կգ), որոնք կիսաեզրափակչում պարտություն են կրել ռուս բռնցքամարտիկներից:
Հայաստանի թիմը մրցավայր է մեկնել 7 բռնցքամարտիկով, որոնցից 5-ը հանդես են եկել տղամարդկանց մրցաշարում, երկուսը՝ կանանց: