Լիբանանի մայրաքաղաքում կրկին բախումներ են: Շիա կուսակցությունների համակիրները փորձել են հարձակվել Բեյրութի կենտրոնում հավաքված խաղաղ ցուցարարների վրա: Իրավապահները միջամտել են օրինազանցներին կարգի հրավիրելու համար, սակայն միջամտությունը վերածվել է բախումների: Ագրեսիվ տրամադրված երիտասարդները քարկոծել են ոստիկաններին: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ:
Հիշեցնենք, որ Լիբանանում հակակառավարական ցույցերը սկսվել են հոկտեմբերի 17-ից: Չնայած Սաադ Հարիրիի կառավարությունը հրաժարական է տվել, երկրում խռովությունները չեն դադարում: