ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու դեմոկրատների միջև քաղաքական առճակատման հարցում ակնկալվում է շրջադարձային փոփոխություն: Սպիտակ տան ղեկավարի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին հայտարարել է, թե Ուկրաինա կատարած այցի ժամանակ խիստ կարևոր տեղեկություններ է հավաքել, որոնք առնչվում են Թրամփի ընդդիմադիրներին: Դրանց հիման վրա Թրամփի համար արդեն պատրաստվում է 20 էջանոց զեկույց:
Ուկրաինայում Ջուլիանին ուսումնասիրել է նյութեր՝ կապված նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և մյուս դեմոկրատների գործունեության հետ: Խոսքը կոռուպցիոն սխեմաների հետ հավանական առնչության մասին է: Ուկրաինայից բացի, Թրամփի փաստաբանն այցելել է նաև Լատվիա և Կիպրոս: