Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը (KRG), 2020-ի հունվարի 1-ից Իրաքի նավթային ընկերությանը՝ SOMO-ին, օրական 250,000 բարել նավթ կմատակարարի: Այս մասին դեկտեմբերի 13-ին հայտարարել է Իրաքի նավթի նախարար Թամեր ալ-Գադբանը՝ Al-Sabaah-ին տված հարցազրույցում:
«Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունն ու Իրաքի Դաշնային կառավարությունը լրջորեն են վերաբերվում նավթային խնդրի լուծմանը, որի պատճառով էլ քրդական պատվիրակության հետ մի քանի փուլով բանակցություններ ենք վարել՝ հասկանալու համար, թե ինչպես է պետք առաջ ընթանալ»,- ասել է նախարարը:
Թամեր ալ-Գադբանը ճշգրտել է, որ վերջին երկու հանդիպումների առիթն արդեն պետբյուջեի մասին օրինագծի ինտենսիվ քննարկումներն են եղել՝ Էրբիլի մասնաբաժինը հաշվարկելու համար: