Մեծ Բրիտանիա-Եվրամիություն ապահարզանը, ըստ ամենայնի, կկայանա հունվարի 31-ին: Դա է փաստում Միացյալ Թագավորությունում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքը: Վարչապետ Բորիս Ջոնսոնի ղեկավարած պահպանողական կուսակցությունը ընտրողների լիակատար վստահությունն ու վճռական մեծամասնություն է ստացել: