Դեկտեմբերի 13-ին պաղեստինյան Գազայի հատվածում զորահանդես է կազմակերպվել՝ ի պատիվ ՀԱՄԱՍ-ի («Իսլամական դիմադրության շարժում»), հիմնադրման 32-ամյակի: Այս մասին հաղորդում է Safa գործակալությունը:
ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի անդամ Ֆաթհի Համադը հանդիսավոր արարողության ժամանակ հնչեցրած իր ելույթում ընդգծել է ՀԱՄԱՍ-ի դերակատարումը սիոնիստական ռեժիմին ցույց տրվող դիմադրության համատեքստում և կարևորել է այս պահին իսրայելական բանտերում պահվող եղբայրների ազատ արձակումը:
Հիշեցնենք, որ ՀԱՄԱՍ-ը հիմնադրվել է 1987-ի դեկտեմբերին՝ Եգիպտոսի «Մահմեդական եղբայրների» ակտիվ աջակցությամբ: Առաջին հիմնադիր ժողովում կազմակերպությունը ստեղծելու մասին որոշումը կայացրել են շեյխ Ահմադ Յասինը (Իսրայելական հատուկ ծառայությունների կողմից սպանվել է 2004-ի արտին), նրա օգնականը՝ դոկտոր Աբդ ալ-Ազիզ Ռանտիսին (Իսրայելական հատուկ ծառայությունների կողմից սպանվել է 2004 թվականի ապրիլին), Շեյխ Սալահ Շխադեն (Իսրայելական հատուկ ծառայությունների կողմից սպանվել է 2002 թվականի հուլիսին), Մուհամմադ Հասան Շաման (մահացել է 2011-ի հունիսին), դոկտոր Իբրահիմ ալ-Յազուրին, Իսա ալ-Նաշարը և Աբդ ալ-Ֆաթթա Դուքան: