Արցախը պատրաստ է միջազգային իրավունքի, անվտանգության խնդիրների ոչ միայն սպառողը լինել, այլև ներդրում ունենալ համամարդկային խնդիրների լուծմանը: Ոչ միայն հայտարարությամբ, այլ նաև գործնական քայլերով հայկական երկրորդ պետությունը միանում է ընդդեմ գլոբալ տաքացման ՄԱԿ-ի ջանքերին: