Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում չեղարկել ռուսական С-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգեր գնելու գործարքը՝ անկախ Միացյալ Նահանգների պատժամիջոցներից բխող հետևանքներից: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վիճահարույց թեմային անդրադարձել է Դոհայում կայացած համաժողովի ժամանակ:
«Պատժամիջոցների ու սպառնալիքների լեզուն երբեք չի աշխատում: Սակայն եթե, այնուամենայնիվ, դրանք կիրառվեն, ապա Թուրքիան ստիպված կլինի համարժեք քայլերի դիմել»: