«Հավաք հանուն ապագայի, հանուն ՀՀ-ի» Արման Բաբաջանյանի նախաձեռնությունն ամփոփեց աշխատանքը` որոշելով ստեղծել համակարգող խորհուրդ:
Խորհուրդն այս ընթացքում կանցկացնի քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ, որոնց ավարտից հետո հանդես կգա հետագա միջոցառումների մասին հայտարարությամբ:
Եզրափակիչ խոսքում նախաձեռնության ղեկավար Արման Բաբաջանյանը նշել է, որ ոչինչ չեն խնայելու` ամեն ինչ ներդնելու են հեղափոխությունն անշրջելի դարձնելու համար:
«Լուրերի» հարցին ի պատասխան Բաբաջանյանը նշել է, որ հավաքի նպատակը ոչ թե կուսակցություն, այլ ուժերի համախումբ ստեղծելն է` աջակցելու հեղափոխության կապիտալիզացմանը: