Առևտրային առճակատումից մեկուկես տարի անց Չինաստանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են առևտրային գործարքի առաջին փուլը: Համաձայնագիրը ենթադրում է չինական այն ապրանքների մաքսատուրքի կասեցում, որոնք պետք է կիրառվեին դեկտեմբերի 15-ից:
Փոխարենը՝ Չինաստանը պետք է կատարի մի շարք պահանջներ: Չինական կողմը պետք է ավելացնի ամերիկյան գյուղատնտեսական ու այլ ապրանքների գնումն ու զիջի մտավոր սեփականության հարցերում:
Պայմանավորվածությունը թույլ է տալիս ավելացնել 200 մլրդ դոլարի ամերիկյան ապրանքների արտահանման ծավալներն ու կրճատել ԱՄՆ-ի առևտրային պակասորդը: